Աֆղանստանում Ariana Afghan Airlines ավիաընկերության ինքնաթիռ է կործանվել. դրանում 83 մարդ է եղել

14:47 • 27.01.20

Աֆղանստանի արևելյան Ղազնի նահանգում Ariana Afghan Airlines ավիաընկերության ինքնաթիռ է կործանվել: Այս մասին տեղեկացնում է 1tvnews.af կայքը` հղում անելով աֆղանական իշխանություններին:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում 83 մարդ է գտնվել:

Ղազնիի նահանգապետի ներկայացուցիչ Արիֆ Նուրին հստակեցրել է, որ դեպքը տեղի է ունեցել Դեխ Յակ շրջանում:

Նշվում է, որ այս տեղանքը գտնվում է «Թալիբան» կազմակերպության հսկողության ներքո: Հատուկ ուժերը մեկնել են վթարի վայր: