Ադրիատիկ ծովում խորվաթական ռազմական ուղղաթիռ է կործանվել
Ադրիատիկ ծովում` Զլարին կղզու մոտակայքում, Խորվաթիայի զինված ուժերին պատկանող Kiowa Warrior ուղղաթիռ է ընկել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Երկուշաբթի օրը մարզական թռիչքի ընթացքում Զլարին և Զաբլաչե կղզիների մոտակայքում ընկել է Kiowa Warrior ОН-58 D ուղղաթիռ»,-հայտարարել է Խորվաթիայի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ ձեռնարկվել են բոլոր քայլերը անձնակազմը գտնելու և փրկելու համար:










