ՀՀ պատկան մարմինները կարող էին զգուշացնել, որ Ղազախստանի քաղաքացիների հետ նման գործարքները կարող են լուրջ հետևանքների հանգեցնել․ ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին (տեսանյութ)

13:03 • 27.01.20

Տեղի ունեցավ բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի և Նարեկ Մանթաշյանի մամուլի ասուլիսը: Բանախոսներն անդրադարձան հայ-ղազախական տնտեսական սկանդալին։ Մասնավորապես Արեն Ապիկյանը նշեց, որ ՀՀ պատկան մարմինները կարող էին կանխատեսել ու զգուշացնել ՀՀ քաղաքացիներին, որ Ղազախստանի քաղաքացիների հետ նման գործարքները կարող են հանգեցնել լուրջ խախտումների։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 24-ին Կառավարության ընդլայնված նիստի ժամանակ ելույթ ունենալիս նշել է, որ երկրում կան խնդիրներ այն ավտոմեքենաների հետ կապված, որոնք ներկրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից, որոնք ժամանակին չեն հաշվառվել: Ղազախստանի Հանրապետության  նախագահը հանձնարարել է կառավարությանը 1-ամսյա ժամկետում տալ ստեղծված իրավիճակի իրավական գնահատականը: Այդ խնդիրը լուծելու համար Կառավարությունը մեկ ամսվա ընթացքում մեկանգամյա կարգով պետք է ապահովի 2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ԵԱՏՄ երկրներից անձնական օգտագործման համար Ղազախստանի քաղաքացիների կողմից ավտոմեքենաների ժամանակավոր գրանցումը: Մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը ավտոսեփականատերերը պետք է վճարեն մաքսատուրքեր կամ դուրս բերեն մեքենան երկրից, կամ կատարեն օրենքով չարգելված այլ գործողություններ: Իր ելույթի վերջում երկրի նախագահը հանձնարարել է կառավարությանը դադարեցնել ուրիշ երկրներից ավտոմեքենաների անօրինական ներկրումը: