Փաշինյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, երբ ասել է, որ կհրապարակի Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը. Նարեկ Սամսոնյան
Ընդդիմադիրների մեջ կան մարդիկ, որոնք շատ լավ տիրապետում են PR տեխնոլոգիաներին և քարոզչական «պատերազմների» տրամաբանությանը: Նիկոլ Փաշինյանի ասած հիբրիդային պատերազմին լուրջ մի վերաբերվեք, ժողովուրդ, այդ տերմինները կարող եք վերցնել, ուսումնասիրել և կհասկանաք, թե ինչքան հեռու է Նիկոլ Փաշինյանն իրականությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Նիկոլ Փաշինյանը ստեց, խայտառակվեց, իմ ունեցած տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, երբ ասել է, որ կհրապարակի այդ փաստը, որից հետո ինքը պարտիան պարտվեց: Այն մարդիկ, որոնց ես շատ եմ հարգում, ասում էին՝ տեսեք, թե Փաշինյանն ինչ է անելու: Տղերք, մի արեք, Նիկոլին մի լսեք, անկեղծ եմ ասում, դուք շատ հարգելի տղերք եք: Էս մարդը բոլորիդ քաշել ա, քաշելու ա»,-ասաց Սամսոնյանը:
Սամսոնյանի խոսքով, ինքը այս գրչի պատմությունն արագ հակադրեց այն տեղեկատվությամբ, որն իրեն փոխանցել են իբրև 100 տոկոսանոց ճշմարտություն: Նա ասաց, որ այդ տեղեկությունը ևս նեղացրեց մարդկանց, որոնք շատ արագ փորձեցին հետ բերել իրավիճակը:
«Միանգամից խաղադաշտ բերեցին Մարիամ Փաշինյանին, որը իբր ինձ անվանեց գործիք: Ու սցենարը հետևյալն էր. ես պետք է Մարիամ Փաշինյանին սուր պատասխան տայի, որտեղից ես ավտոմատ դառնում էի մարդու անձնական կյանք մտնող, երեխային վիրավորող, չնայած, որ այդ երեխան է իր վրա վերցրել քաղաքականությամբ զբաղվելու ծանր բեռը, հետևաբար քաղաքականությամբ զբաղվող ցանկացած մարդ քննադատվելու ենթակա է: Բայց, այնուամենայնիվ, սա էր սցենարը»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:
Վերջինի խոսքով՝ քանի որ այդ սցենարը չեղավ, անցան հաջորդ քայլին: Նա ասաց, որ այսօր առավոտից Ստյոպա Սաֆարյանը գրում է ինչ-որ անհասկանալի բաներ, իբր ինքը ընտանիք է մտնում: Սամսոնյանի խոսքով՝ ընտանիք մտնող յուրաքանչյուր մարդ, ով ընտանիք է մտնում այդ ընտանիքի անդամի բարեկամի քաղաքականությամբ զբաղվելու համար, այդ մարդը ամենավերջին անբարոյականն է:
«Այս մարդ ոչնչությունը որոշեց ինձ այդ ամենում մեղադրել, ես էլ պատասխանեցի: Փաստը հետևյալն է. իրենք փակուղու մեջ են, խայտառակ են եղել, Նիկոլ Փաշինյանն այլևս այն հեղինակությունն անգամ ֆեյսբուքյում չունի, որն ուներ ժամանակին: Այսօր ինձ բազմաթիվ մարդիկ են զանգել, որ իրենց խանութում խոսում են սև խավիարի պատմությունից: Բոլոր տեղերում ժողովուրդը սկսել է աչքերը բացել: Այստեղ խնդիրը հետևյալն է. Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ քաղաքացիներին»,- ասաց Սամսոնյանը:
Նա նաև նշեց, որ վարչապետը կարող է դատի տալ իրեն, եթե կասկածում է, որ ինքը խավիարի մասին սուտ տեղեկություն է հրապարակել:
«Ինչ վերաբերում է գրչին, փոխանակ ունքն ուղղեն, աչքը հանեցին: Ստյոպա Սաֆարյան կոչվածը դուրս է գալիս ու ասում է, որ գրչի արժեքը 500 եվրո է. դա նշանակում է, որ կա´մ վարչապետը հանցագործություն է արել ու թանկարժեք նվեր է տացել և պետությանը չի տվել, կա´մ Ստյոպան է խաբում, կա´մ էլ վարչապետը հանցանք է գործել»,- ասաց Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ կա´մ Ստյոպա Սաֆարյանը պիտի պատասխան տա իր ստի համար, կա´մ վարչապետը պիտի պատասխան տա, որ թանկարժեք նվեր է վերցրել:
«Նիկոլ փաշինյանին փոխելու ժամանակն է, նա այլևս ի վիճակի չէ ողջ պատասխանատվությունը կրել ՀՀ ղեկավարի պաշտոնում: Եթե այս մարդն այս իրավիճակներում է խառնվում, բա, Աստված մի արասցե, պատերազմի վիճակում ի՞նչ է անելու»,- ասաց Սամսոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










