Սիրիական բանակը ճեղքել է ահաբեկիչների պաշտպանության գիծը Հալեպի արևմտյան շրջանում և առաջ է շարժվում

20:36 • 27.01.20

Սիրիայի կառավարական ուժերը ճեղքել են Հալեպի արևմտյան արվարձանային շրջանում գործող ահաբեկչական խմբավորումների պաշտպանության առաջին գիծը և շարժվում են Հան Թուման բնակավայրի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով «ՍԱՆԱ» սիրիական պետական լարտվամիջոցին, բանակայիններին հաջողվել է ոչնչացնել պաշտպանության առաջնագիծը՝ օգտագործելով հրետանու ուժերը՝ գրոհներ սկսելով միաժամանակ արևմտյան և հարավարևմտյան ուղղություններով:

Բանակային ուժերին հաջողվել է ոչնչացնել գրոհայինների կրակային հենակետերն ու մատկարարման ուղիները Լերամուն, Ռաշիդին և մի շարք այլ բնակավայրերում, որոնք գտնվում են Հալեպի մերձակայքում:

Կառավարական ուժերի ռազմարշավն սկսվել է գրոհայինների կողմից Հալեպի բնակելի թաղամասերի ուղղությամբ արձակվող ամենօրյա կրակոցներով պայմանավորված, որոնց հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ էին զոհվել: