Լեհաստանում թալանել են Նոբելյան մրցանակակիր Օլգա Տոկարչուկի տունը. լրատվամիջոցներ

12:11 • 27.01.20

Լեհաստանում թալանվել է հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օլգա Տոկարչուկի տունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով լեհական Zet ռադիոկայանին:

«Շաբաթ լույս կիրակի ինչ-որ մեկը ներխուժել է Վրոցլավ Կրիկ թաղամասում գտնվող բնակարան: Ոչ պաշտոնական տվյալներով՝ բնակարանը գտնվում է մի քանի բնակարաններից բաղկացած վիլլայում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Տոկարչուկը ներկայումս ապրում է Լեհաստանի սահմաններից դուրս: Ռադիոկայանի տվյալներով՝ գողերը տնից կարողացել են տարբեր արժույթներով գումար տանել:

Տոկարչուկը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել 2018 թվականին: