Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել ներկա իշխանություններին․ Նարեկ Մալյան․«ՎԵՏՕ» նախաձեռնության և «Ադեկվադ» միաբանության անդամների ասուլիսը (տեսանյութ)

19:23 • 28.01.20

Տեղի է ունեցավ «ՎԵՏՕ» նախաձեռնության և «Ադեկվադ» միաբանության անդամների համատեղ մամուլի ասուլիսը։

Նարեկ Մալյանը հանդես եկավ հայտարարությամբ նշելով, որ իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել ներկա իշխանություններին։

Բանախոսներից Կոստանտին Տեր-Նակալյանը, անդրդառնալով այսօր ոստիկանության կատարած գործողություններին, նշեց․ «Փաշինյանի վարչակազմը փորձում է համառորեն հանրության ուշադրությունը շեղել Արցախյան հակամարտության հետագա ընթացքից»։

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն են բերման ենթարկվել «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն ու միաբանության հիմնադիր անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը, ինչպես նաև այլ անդամներ։