Ես կառանձնացնեի Սամսոնյանի դեպքը, օրեր առաջ նա իշխանության ֆեյքերի ֆաբրիկա էր բացահայտել, այդ պատճառով էլ թիրախավորվել է. Նարեկ Մալյան

22:04 • 28.01.20

Ոստիկանությունը չի ուզում ենթարկվել իշխանությունների հրահանգերին, ոստիկանության արժանապատիվ աշխատակցիները չեն ուզում մասնակցել այս կրկեսին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի և իրենց բերման ենթարկելուն:

Նա հավելեց, որ իրեն բերման ենթարկող մարդիկ ուղղակի ամաչում էին իր երեսին նայել, չնայած դիմակով էին, որովհետև հասկանում էին՝ անիմաստ բանով են զբաղված:

Նա նշեց, որ Սամսոնյանին բերման ենթարկելը կառանձնանցեր մյուսներից: «Օրեր առաջ Սամսոնյանը շատ լուրջ և կարևոր բացահայտում արեց, նա բացահայտեց, որ մեր հարկատուների գումարներով իշխանությունը ֆեյքերի ֆաբրիկա է պահում և անուն առ անուն հրապարակեց այդ անունները: Նա թիրախավորված է իշխանությունների կողմից իր վերջին բացահայտումների պատճառվ: Այդ մարդիկ պատասխան են տալու, նրանց վճարողները պատասխան են տալու, դա անխուսափելի է»,- շեշտեց նա:

Իսկ թե ինչու են հենց այսօր բերման ենթարկել իրենց, Մալյանն ասաց, որ այսօր ոչ աշխատանքային, տոնական օր է. «Ինչո՞ւմն էր այդ հրատապությունը, ի՞նչն էր խնդիրը, ո՞վ էր  զանգել Նիկոլ Փաշինյաին և կարգադրել՝ հապշտապ կերպով դուրս գալ թավիշի շրջանակներից, հակառակ դեպքում այդ նույն մարդն ասուլիսում կհայտարարի Փաշինանին՝ իշխանություն զավթած մարդ: Ո՞վ է վաղն ասուլիս տալու, որ մինչև իր ասուլիսը ժամանակ էր տվել Փաշինյանին. խոսքը Լարիսա Մինասյանի մասին է, Սորոսի գրասենյակի տնօրենի»,- ասաց նա: