Ոստիկանության կողմից կիրառվող այսօրվա միջոցառումները չեն տեղավորովում իրավական տրամաբանության շրջանակներում և իրականացվում են ակնհայտ ռեպրեսիվ նպատակներով. Գոհար Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու փաստին: Նա մասնավորապես նշում է, որ որպես Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր և գործադիր տնօրեն ուշադրությամբ հետևում է իրավապահ մարմինների գործողություններին։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև
«Քիչ առաջ բերման ենթարկվեց նաև հասարակական-քաղաքական գործիչ՝ Նարեկ Սամսոնյանը:
Ոստիկանության կողմից կիրառվող այսօրվա միջոցառումները չեն տեղավորովում իրավական տրամաբանության շրջանակներում և իրականացվում են ակնհայտ ռեպրեսիվ նպատակներով։
Շարունակում եմ պնդումներս, որ նմանաբնույթ գործողություններն ուղղակի սպառնալիք են մեր պետության իրավական անվտանգությանը և ուղղված են ճնշելու քաղաքական այլախոհությանը և լռեցնելու այլակարծությունը։
Որպես Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր և գործադիր տնօրեն ուշադրությամբ հետևում եմ իրավապահ մարմինների գործողություններին։
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ցանկացած խախտում և սահմանափակում արձանագրվելու, բարձրաձայնվելու և խիստ քննադատության է արժանանալու։
Կոչ եմ անում իրավապաշտպաններին, հասարակական կազմակերպություններին, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետեւել տեղի ունեցող գործընթացներին եւ տալ համարժեք գնահատականներ»։










