Սիրիայի բանակը վերականգնել է վերահսկողությունը Իդլիբի հարավ-արևելքում գտնվող ռազմավարական նշանակության քաղաքում

18:48 • 28.01.20

Սիրիայի կառավարական բանակի առաջադեմ ուժերը մտել են Մաարրետ-էն-Նուուման քաղաք, որը գտնվում է Իդլիբ նահանգի հարավարևելյան շրջանում: Այս մասին հայտնում է ТАСС  գործակալությունը՝ հղում անելով արաբական հեռուստաալիքին:

Աղբյուրի տվյալներով՝ սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Մաարրետ-էն-Նուուման քաղաքում, որտեղ տեղակայված է «Ջեբհաթ ան Նուսրա» խոշոր ահաբեկչական խմբավորման հենակետը:

Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ տեղակայված է Համա-Հալեպ պետական ավտոմայրուղու տրանսպորտային հանգույցում, ինչպես նաև հանդիսանում է ահաբեկիչների խոշորագույն հենակետերից մեկը Իդլիբի հարավում: