Մերի Փոփինսի դերակատարուհի Նատալյա Անդրեյչենկոն տեսաուղերձ է հղել և բացատրել` ուր էր «անհետացել» Մեքսիկայում (տեսանյութ)
Ռուս հայտնի դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն Մեքսիկայում «անհետանալու» մասին լուրերի ֆոնին կապի է դուրս եկել և պատմել, թե որտեղ էր վերջին օրերին: Համապատասխան գրառումը նա կատարել է Instagram սոցկայքում:
Ավելի վաղ նրա տնօրեն Յան Տրունցևը հայտնել էր, որ արտիստուհին անհետացել է հունվարի 25-ից` Կանկուն հանգստավայրում ընկերուհու հետ հանդիպելուց հետո:
Անդրեյչենկոն տեսաուղերձ է հրապարակել, որում պատմել է, որ վերջին շրջանում նա շատ է աշխատել, այդ իսկ պատճառով որոշել է «ազատվել» և «ուժեր հավաքել»: Նա մեկնել է ջունգլիներում «հատուկ վայր», որտեղ կազմակերպվել է տարբեր երկրներից «հոգևոր առաջնորդների» հետ հանդիպում:
«Այդ զարմանահրաշ վայրում դու գտնվում ես լիակատար մենության մեջ, և ոչ ոք իրավունք չունի քեզ անհանգստացնելու»,- պատմել է արտիստուհին:
Նա ընդգծել է, որ ուղևորությունից առաջ նա անջատել է բջջային հեռախոսը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մերի Փոփինսի մասին ֆիլմի գլխավոր դերակատարուհին անհետացել է Մեքսիկայում: Նրա հետ չէր հաջողվում կապ հաստատել մի քանի օր: Նա մեկնել էր Կանկուն քաղաք` վատառողջ ընկերուհուն տեսնելու:










