Թարմ տեղեկություն ունեմ, որ Սամսոնյանին բերման են ենթարկել ապօրինի զենք պահելու կասկածանքով. Արսեն Բաբայան
Թարմ տեղեկություն ունեմ. այս պահի ինձ հաստատեցին, որ Սամսոնյան Նարեկին բերման են ենթարկել ապօրինի զենք պահելու կակսածանքով, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
Նա հավելեց, որ Սամսոնյանին բերման են ենթարկել իր բնակարանի մուտքի մոտից 4 մեքենայով, նույն սցենարով և տեղափոխել են 6-րդ վարչություն:
«Հիմա նորից Ռուբեն Մելիքյանը կմիանա Նարեկ Սասոմնայնանին: Ինձ համար շատ տարօրինակ է մի հանգամանք՝ Նարեկ Սամսոնայնին ցերեկը բերման չենթարկելը: Ենթադրում եմ՝ ուղղակի խափանում էր տեղի ուեցել, իմ կարծիքով՝ նրան ի սկզբանե ցուցակագրել էր ոստիկաանությունը բերման ենթարկվածների մեջ, բայց նա այստեղ էր և ամբողջ ընթացքում գտնվել է ոստիկանության ուշադրության տակ և այն պահին, երբ նա եղել է մենակ իր տան մուտքի մոտ, հենց այդտեղ էլ պառկեցնելով ասֆալտին, ձեռնաշղթաներով տեղափոխել են 6-րդ վարչություն»,- ասց նա:










