Դա բժշկական խնդիր է. ռուս մանկաբույժը մեկնաբանել է մոսկովյան ծննդատան նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը

23:47 • 28.01.20

Խոհրդային և ռուս մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը մեկնաբանել է մոսկովյան ծննդատան նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը, որի դեմ քրեական գործ է հարուցվել 4 նորածիններին վնասվածք կամ մահ պատճառելու մասին գործով:

«Դա զուտ բժշկական խնդիր է. կեսարյան հատում անել, թե ոչ: Կեսարյան հատման ժամանակ նույնպես կարող են բարդություններ առաջանալ»,- ասել է բժիշկը Life.ru-ին տված հարցազրույցում:

Ռոշալը հավելել է, որ թիվ 27 ծննդատանը բժիշկների գործողությունների հարցը պետք է քննարկվի ոչ թե բժշկական փորձագետների, այլ՝ պրոֆեսիոնալ համայնքի կողմից:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ Քննչական կոմիտեին՝ Մարինա Սարմոսյանին ազատելու և նրան նկատմամբ տնային կալանք սահմանելու համար:

«Կարծում եմ, որ մարդ չի կարող մեկ օրում երկու պատիժ ստանալ»,- շեշտել է մասնագետը՝ նկատի ունենալով աշխատանքից ազատումն ու ձերբակալումը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ռուսական դատարանը որոշում էր կայացրել կալանավորել №27 ծննդատան մոսկովյան մասնաճյուղի նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին՝ ծննդկաններին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու մասին գործով: