Ամերիկացին 10 տարի ապրել է` չիմանալով, որ իր գլխուղեղում որդ կա (տեսանյութ)
Ամերիկացին 10 տարի ապրել է` չիմանալով, որ իր գլխուղեղում որդ կա: Այս մասին տեղեկացնում է local21news.com կայքը:
Տեխասի բնակիչը հիվանդանոց է դիմել գիտակցությունը կորցնելուց հետո: Մինչ այդ էլ ամերիկացուն տանջում էին ուժեղ գլխացավերը:
Ստուգումների ժամանակ մասնագետները տղամարդու գլխուղեղում 4 սմ երկարությամբ գոյացություն են հայտնաբերել: Երբ ուռուցքի մասին վարկածը չի հաստատվել, բժիշկները լրացուցիչ թեստեր են արել:
Պարզվել է, որ տղամարդու գլխուղեղում խոզի երիզորդ է եղել: Որդին հեռացրել են վիրաբուժական ճանապարհով, որից հետո տղամարդն ամբողջովին առողջացել է:
Տեսանյութը` այստեղ:










