Համացանցում հրապարակվել է չինական Ուհան քաղաքում նոր հիվանդանոցների կառուցումը պատկերող տեսանյութը

22:52 • 28.01.20

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված են երկու նոր հիվանդանոցի կառուցման աշխատանքները Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ բռնկվել է 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը:

Ինչպես գրում է Корреспондент-ը, հիվանդանոցների կառուցման աշխատանքներն ընթանում են ռեկորդային տեմպերով: Առաջին բուժհաստատության կառուցման աշխատանքները մեկնարկել են հունվարի 24-ին: Նախատեսվում է, որ այն շահագործման կհանձնվի արդեն փետրվարի 3-ին և նախատեսված կլինի 1000 հիվանդի համար:

Երկրորդ հիվանդանոցը պետք է գործարկվի փետրվարի 5-ից և նախատեսված կլինի 1300 հիվանդի համար: Այս հաստատության շինարարությունը մեկնարկել է հունվարի 27-ին:

Չինական աղբյուրների տվյալներով՝ շինարարական աշխատանքներին 10 մլն մարդ է ներգրավվել:

Ավելի վաղ քաղաքի բնակիչները հայտնել էին, որ հիվանդանոցներում տեղ չկա նոր հիվանդների ընդունելու համար: