Կոբի Բրայանտի նախագծած մարզակոշիկները վաճառվում են մոտ 1 մլն դոլարով

23:40 • 29.01.20

Nike ընկերությունն աճուրդի է հանել մարզակոշիկները, որի դիզայնի հեղինակը NBA-ի 5-ակի չեմպիոն Կոբի Բրայանտը, ով մահացել է օրեր առաջ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով:

Ինչպես տեղեկացնում է Hollywood Reporter-ը, խոսքը Kobe 4 Protro Undefeated Phoenix Suns մոդելի մասին է, որի նախնական գինն արդեն հասել է 982 000 դոլարի:

Աղբյուրը նշում է, որ ընկերությունը ցանկացել է դադարեցնել բասկետբոլիստի հետ համագործակցության արդյունքում ստեղծված ապրանքների վաճառքը, սակայն պարզվել է, որ Kobe շարքի իրերը, որոնք վաճառքի են հանվել Stock X կայքում, արդեն վաճառվել էին նրա մահից հետո երկու օրվա ընթացքում:

Բրայանտը  Nike-ի հետ համագործակցությունը սկսել էր 2003 թվականին: Արտադրանքի վաճառքից նա տարեկան 8 մլն դոլար էր ստանում:

Հիշեցնենք, որ հանրահայտ մարզիկը մահացել է հունվարի 26-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով: Նրա ուղղաթիռը, որի օդաչուն հայ էր, ընկել է օդում 15 րոպե պտույտ տալուց հետ: Բրայանտի հետ մահացել է նաև իր 13-ամյա դուստրը, որն ուղղաթիռում է եղել: