Հունվարի 28-ին Երևանում կրակոցներ արձակած անձանց ինքնությունը հայտնի է. Ոստիկանություն
Հունվարի 28-ին Երևանում կրակոցներ արձակած անձանց ինքնությունը ոստիկանությունը պարզել է: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
«Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողներին և զենքերը հայտնաբերելու ուղղությամբ»,-հայտնեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:
Դեպքի վայրում հայտնաբերվել էր ատրճանակից և ինքաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, և չկրակված փամփուշտներ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների արդյունքում վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա:










