Աֆղանստանում ամերիկյան ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են զոհերի մարմիններն ու սև արկղերը

03:43 • 29.01.20

Աֆղանստանի Ղազնի նահանգում ԱՄՆ ուժերը Bombardier E-11A-ի կործանման վայրում հայտնաբերել են 2 զինվորականների դիերը, ինչպես նաև ինքնաթիռի սև արկղերը, հաղորդում է РБК-ն:

Տարածաշրջանում ԱՄՆ խմբի պաշտոնական ներկայացուցիչ Սոննի Լեգեթի թվիթերյան հայտարարությունում նշվում է, որ տեղի բնակիները, որոնք ավելի վաղ ինքնաթիռի կործանման վայրում էին, ամերիկացի զինվորականների մնացորդների նկատմամբ դրսևորել են «իրենց մշակույթին բնորոշ ամենայն հարգանք»:

Ամերիկյան հրամանատարության հայտարարությունում նշվում է, որ ավիաաղետի պատճառները պարզելու համար քննություն է տարվում, սակայն «որևէ ապացույց չկա, որ ինքնաթիռն ընկել է թշնամու կրակի պատճառով»:

Պաշտոնական տեղեկություններով՝ կործանված ինքնաթիռում անձնակազմի 2 անդամ է եղել