Չինաստանում սպառնացել են խստագույնս պատժել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություններ տարածողներին
Չինաստանի Տյանցզին քաղաքում ձերբակալել են տեղացի բնակիչների կորոնավիրուսի մասին կեղծ նորությունների տարածման համար, հայտնում է Xinhua հրատարակությունը` հղում տալով հանրային անվտանգության քաղաքային վարչության տարածած հայտարարությանը:
Ինչպես նաև քաղաքի 34 բնակիչների հետ պրոֆիլակտիկ զրույց է անցկացվել, բացի այդ օրենքը խախտելու համար ձերբակալվել են 6 մարդիկ:
Նշվում է, որ համացանցում կորոնավիրուսի թեմայով հրապարակումների մշտական դիտարկում է կազմակերպվում: Հասարակական խուճապից խուսափելու նպատակով ոչ ճշգրիտ տեղեկատվություն տարածողի հեղինակին, օրենքի համաձայն, խիստ պատիժ է սպասվում:
«Հանրային անվտանգության քաղաքային վարչությունը ուժեղացրել է թոքաբորբի տարածման մասին համացանցում ապատեղեկատվության նկատմամբ հսկողությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 132 մարդու, իսկ հիվանդությամբ վարակվածների թիվը կազմել է 5974: Այլ երկրներում հիվանդության հաստատված դեպքերը ներառյալ վարակված մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 6052:










