«Դարի գործարքից» հետո տասնյակ պաղեստինցիներ են տուժել Իսրայելի բանակի հետ բախումների ժամանակ (տեսանյութ)
Պաղեստինի նվազագույնը 22 բնակիչ է տուժել Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի բանակի զինծառայողների հետ բախումների ժամանակ: Այս մասին հայտնում է Maan գործակալությունը:
Լրագրողների հաղորդմամբ՝ Ալ Ազարիա քաղաքում 12 մարդ բուժօգնության է դիմել: Նրանցից մեծ մասը դժգոհել է շնչառության հետ կապված խնդիրներից այն բանից հետո, երբ զինվորներն արցունքաբեր գազ են կիրառել: Պաղեստինյան Կարմիր մահիկի տվալներով՝ 2 մարդ հոսպիտալացվել է: Եվս 10 մարդ վիրավորում է ստացել Էլ Բիրա քաղաքում, նրանց կեսը տուժել է ռեզինե փամփուշտներից:
Նշվում է, որ իսրայելցի զինծառայողների հետ բախումներ են տեղի ունեցել Հորդանանի արևմտյան ափի ևս 2 բնակավայրերում, որտեղ 100 պաղեստինցիներ են դուրս եկել փողոց՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկած «դարի գործարքի»:
Հիշեցնենք, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մերձավորարևելյան կարգավորման հարցով «դարի գործարքը» դավադրություն է անվանել:
«Երուսաղեմը չի վաճառվում, և ձեր դավադրությունը չի ստացվելու... Մենք թույլ չենք տա արհամարհել պաղեստինյան ժողովրդի պատմական իրավունքները»,- ասել է Աբասը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք են հանդիսանում:
#FreePalestine It is the capital of Quds Palestine. It cannot be left to the occupiers. pic.twitter.com/zedFDlMWX2
— Abdullah Ekinci (@dersium) January 28, 2020










