Air France-ը դադարեցրել է դեպի չինական Ուհան քաղաք չվերթները՝ «պահանջարկի նվազման» պատճառով
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հայտնել է չինական Ուհան քաղաք կատարելիք թռիչքները դադարեցնելու մասին, հաղորդում է BFM.TV-ն:
Նշվում է, որ ընկերությունը որոշակի սահմանափակումներ է մտցրել դեպի Շանհայ և Պեկին կատարելիք ավիաչվերթներում:
Թռիչքներում տեղի ունեցած այս փոփոխությունը կգործի հունվարի 31-ից: Նման որոշման պատճառ է դարձել «այդ ուղղություններով թռիչքների պահանջարկի նվազումը»:
Հիշեցնենք, որ չինական Ուհան քաղաքը համարվում է նոր տեսակի կորոնավիրուսի բռնման էպիկենտրոնը:










