ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր թեկնածությունը ռեկտորի ընտրություններում չի առաջադրի (տեսանյութ)
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը ռեկտորի սպասվող ընտրություններում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը:
«Ես իրավունք ունե՞մ թեկնածություն չդնելու․ ես իրացնում եմ իմ իրավունքը։ Որոշումը վաղուց վերջնական էր։ Այսպես էր ծրագրավորված»,- ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։
Գեղամ Գևորգյանը նշեց, որ նորընտիր ռեկտորը հաստատ համեմատաբար երիտասարդ է լինելու, քանի որ իր տարիքն արդեն եզրային էր։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում քննարկվեց նաև ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու հարցը և ժամկետները։
Մանրամասները՝ տեսանյութում










