Իրանական ընկերությունը պատրաստվում է «Նաիրիտում» տեխնիկական աուդիտ իրականացնել. գործարանի նախկին տնօրեն (տեսանյութ)
«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամներն ու «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողները բողոքի ակցիա Էին իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին վերագործարկել «Նաիրիտ» գործարանը՝ ներդրումային ծարգիրը ներառելով ՀՀ կառավարության օրակարգում:
Լրագրողների հետ զրույցում գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն ասաց, որ տեղեկություն ունեն այն մասին, որ Իրանը բավականաչափ հետաքրքրված է «Նաիրիտի» վերագործարկումով:
«Սրանից մեկ շաբաթ առաջ Իրանից եկել էին գործարան, նախատեսվում է, որ իրանական ընկերությունը գործարանում պետք է տեխնիկական աուդիտ կատարի, բայց այժմ գործարանում այնպիսի դեպքեր են տեղի ունենում, որ կարող են խանգարել ներդրումների ներգրավմանը»,-նշեց Կարեն Իսրայելյանը:
Նրա խոսքով՝ սնանկության կառավարիչը շահագրգռված չէ գործարանի վերագործարկմամբ. իրեն ձեռնտու է, որ գործարանը մաս-մաս վաճառվի: Կարեն Իսրայելյանն ասաց, որ ներդրումներ ներգրավելու գործընթացին խանգարելու համար սնանկության կառավարիչը փորձում է աշխատակիցների միջոցով այնպես անել, որ աշխատավարձի տույժ-տուգանքների վճարման պարտավորությունը ներդրողը վերցնի իր վրա, ինչին ոչ մի ներդրող չի համաձայնվի:
«Այսինքն՝ այն պարտքերը, որոնք մինչ օրս ձևավորվել են և ավելանում են նորերը կազմում է՝ մոտ 2-3 մլն դոլար »,-ընդգծեց նա:
Կարեն Իսրայելյանն ասաց, որ տույժ-տուգանքների պարտավորությունը պետք է պետությունը վերցնի իր վրա, որպեսզի ներդրողի համար այն լրացուցիչ բեռ չդառան :
Մանրամասները՝ տեսանյութում:










