Կոտայքում 30-ամյա վարորդը Hyundai Elantra-ով բախվել է ծառին. կա վիրավոր. Shamshyan.com

11:48 • 31.01.20

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Սևակ Ս-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի 70 ZA 011 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով վարորդ Սևակ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։