ԱՕ․ Կանանց մենախաղում 1979թ.-ից հետո առաջին անգամ եզրափակչում չեն լինի խաղացողներ թոփ-10-ից

04:06 • 31.01.20

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցելու են Սոֆիա Կենինը և Գարբինե Մուգուրուզան։

Կենինը համաշխարհային դասակարգման աղյուսակում 15-րդն է, Մուգուրուզան՝ 32-րդը։ Սա առաջին դեպքն է 1979 թվականի հետո, երբ Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում վարկանշային աղյուսակի թոփ-10 ներկայացուցիչներից ոչ մեկը չկա։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Սոֆիա Կենինը երկու սեթում հաղթել է Էշլի Բարտիին, իսկ Գարբինե Մուգուրուզան՝ Սիմոնա Հալեպին։