Կորոնավիրուսից խուսափել փորձող չինացի տաքսու վարորդը նախընտրում է կրել քիմիական պաշտպանության համար նախատեսված հագուստ (տեսանյութ)

06:05 • 31.01.20

Չինաստանում բռնկված կորոնավիրուսից խուսափելու համար չինացի տաքսու վարորդն այլընտրանք է գտել: Նա աշխատանքի ընթացքում մարդկանց տեղափոխում է քիմիական պաշտպանության համար նախատեսված հագուստով: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Տեսանյութում ուղևորը հարցնում է վարորդին, թե շա՞տ են արդյոք հաճախորդները, երբ նա նման հագուստ է կրում, ինչին ի պատասխան տղամարդը նշել է, որ հիմա բարդ ժամանակներ են, որոնք համապատասխան միջոցներ են պահանջում:

«Ես պատասխանատվություն եմ կրում իմ և ընտանիքիս անդամների համար: Հարկավոր է ճիշտ հասկանալ միմյանց»,- ասել է նա: