Սանկտ Պետերբուրգում փլվել է մարզահամերգային համալիրի տանիքը, հայտնվել է փլուզման պահը ցուցադրող տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)

17:43 • 31.01.20

Սանկտ Պետերբուրգում փլվել է «Петербургский» մարզահամերգային համալիրի տանիքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչության տարածած հայտարարությանը: 

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել շենքի ապամոնտաժման ժամանակ: Փլատակների տակ հնարավոր է` աշխատողներ մնացած լինեն:

Փլուզման ընդհանուր տարածքը կարող է 25-28 հազար քմ լինել:

Դեպքի վայրում աշխատում է 68 փրկարար և 18 միավոր տեխնիկա: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շենքում սկսվում են վերակառուցման աշխատանքներ: 

Ի դեպ, համացանցում է հայտնվել մարզահամերգային համալիրի տանիքի փլուզման պահը:

Հունվարին կոնցեսիոն համաձայնություն է ձեռք բերվել «Петербургский» մարզահամերգային համալիրի վերակառուցման և շահագործման համար: Համաձայն նախագծի` 2023 թվականի աշխարհի հոկեյի առաջնությանն այնտեղ պետք է առնվազն 20 000 հանդիսատես տեղավորող ժամանակակից սառցադաշտ հայտնվի:

 

Картинки по запросу "В Петербурге обрушилась крыша спортивно-концертного комплекса""

Картинки по запросу "В Петербурге обрушилась крыша спортивно-концертного комплекса""