Ֆլորիդայում ամենագնացը փորձել է ներխուժել Թրամփի բնակավայր

22:58 • 31.01.20

Ֆլորիդայում անհայտ անձինք ամենագնացով փորձել են ներխուժել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բնակավայր: Այս մասին տեղեկացնում է CNN-ը` հղում անելով ամերիկյան ոստիկանությանը:

Մեքենան անցել է երկու հսկիչ-անցագրային կետերն ու մոտեցել գլխավոր մուտքին: Թիկնապահները ստիպված են եղել կրակ բացել, ինչից հետո իրավախախտները փորձել են թաքնվել, բայց ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրանց:

Թրամփը ծրագրում էր այս բնակավայր ժամանել այսօր երեկոյան:

Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները: