Իտալիան դադարեցնում է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ

03:05 • 31.01.20

Իտալիայում կորոնավիրուսի հաստատման երկու դեպքից հետո երկրի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեին:

«Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան քիչ առաջ կարգարդրել է դադարեցնել ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ»,- հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կոնտեն:

Հիշեցնենք, որ այսօր Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակվածները չինացի երկու զբոսաշրջիկ են, որոնք Իտալիա են եկել Չինաստանից: