Իտալիայում արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով

20:25 • 31.01.20

Իտալիայի նախարարների խորհուրդը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել` երկու չինացի զբոսաշրջիկների մոտ նոր տիպի կորոնավիրուսի հաստատվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իտալիայի Կիջի կառավարական պալատին:

Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը կտևի 6 ամիս: Բացի այդ Իտալիայի իշխանությունները հիվանդության դեմ պայքարի համար կհատկացնեն 5 միլիոն եվրո:

Կառավարությունը տեղեկացրել է, որ իրենց որոշումը կապված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսի տարածումը որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ճանաչելու հետ: