ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը Powerball վիճակախաղով մոտ 400 միլիոն դոլար է շահել

17:23 • 31.01.20

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը Powerball վիճակախաղով 396,9 միլիոն դոլար է շահել: Տղամարդու` շահող տոմսի բոլոր թվերը համընկել են, հայտնում է CNN հեռուստաալիքի կայքը:

Շահման համար գանձվող հարկը վճարելուց հետո երջանիկ հաղթողին կտրամադրվի 274,5 միլիոն դոլար: Ամբողջ գումարը հաղթողը հնարավորություն կունենա ստանալ 6 ամսվա ընթացքում:

Ի դեպ, հաջողությունը ժպտացել է ոչ միայն տղամարդուն, այլ նաև Բոնիտա Սփրինգսում գտնվող 7-Eleven խանութին, որտեղից էլ գնվել է շահող տոմսը: Առևտրի կենտրոնին 100 000 դոլար կփոխանցվի:

Powerball վիճակախաղի հաջորդ խաղարկությունը կկայանա շաբաթ օրը: Ենթադրյալ ջեքփոթի գումարը 40 միլիոն դոլար է: