Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է ապօրինի կերպով երկիր ներթափանցած 1400 ներգաղթյալի, այդ թվում` 21 ադրբեջանցու (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ ապօրինի կերպով ներթափանցած և մայրաքաղաքի հարավարևելյան մասում փողոցներում գիշերող ներգաղթյալները ձերբակալվել են ոստիկանության մեծամասշտաբ գործողությունների արդյունքում և տեղափոխվել հանրակացարաններ և մարզադահլիճներ:
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, ներգաղթյալների թվում են եղել նաև Ադրբեջանի քաղաքացիներ` 21 հոգի:
Ձերբակալվածների մեծ մասը ոստիկանությանն իրենց անձը հաստատող որևէ փաստաթուղթ չի տրամադրել: Վերջիններս անօրինական կերպով Ֆրանսիա են հասել Գերմանիայից, Նիդեռլանդներից և Բելգիայից:
Ֆրանսիայի ոստիկանությունը համապատասխան դեսպանատներ է դիմել «Անվտանգ երկիր» դասակարգման մեջ գտնվող երկրների քաղաքացիների անձանց մասին ճշգրիտ տվյալներ ստանալու նպատակով:


















