Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ նոր ռազմաբազաների մասին համաձայնագրին. Etnos
Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակում ամերիկացիները կկարողանան օգտագործել Հունաստանի գրեթե բոլոր ռազմական օբյեկտները, ինչպես նաև նոր ռազմաբազաներ կստանան, հայտնում է Etnos-ը:
Համաձայնագրին կողմ է քվեարկել 175 պատգամավոր, դեմ` 33-ը, ձեռնպահ է մնացել 80 պատգամավոր:
Համաձայնագիրը նախատեսում է Կրետե կղզում ամերիկյան Սուդա Բեյ ռազմաբազայի ընդլայնում, ինչպես նաև ԱՄՆ զինվորականներին ռազմաբազային ենթակառուցվածքների տրամադրում: Բացի այդ, ամերիկացիները կկարողանան Հունաստանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ օգտագործել:
Նշվում է, որ նոր համաձայնագրի գործողության ժամկետը դեռ չի հաստատվել:










