Սաուդյան Արաբիայի 71-ամյա արքայադուստրը խարդախության զոհ է դարձել

15:49 • 31.01.20

Սաուդյան Արաբիայի 71-ամյա արքայադուստրը միլիարդավոր ռուփիներ է կորցրել խաբեբաների զոհ դառնալու հետևանքով, հայտնում է The Jakarta Post հրատարակությունը:

Փաստաբանների հայտարարությունների համաձայն` արքայադուստրը 2011 թվականի ապրիլի 27-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 16-ը երկու ինդոնեզացու 505,5 միլիարդ ռուփի (37,1 մլն ԱՄՆ դոլար) է ուղարկել Բալիում հողատարածք գնելու և երկու հանգստյան գոտիների շինարարության համար:

Սակայն 2018 թվականի դրությամբ շինարարությունը դեռ ավարտված չի եղել: Բացի այդ, փորձագետները հայտնել են, որ անշարժ գույքի արժեքը զգալիորեն ցածր է եղել: Կասկածյալներին, խարդախության վերաբերյալ հոդվածի համաձայն, քրեական հետապնդում և փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենքը խախտելու համար պատիժ է սպառնում:

Նշենք, որ հանգուցյալ Ֆեյսալ Ալ Սաուդի և թագուհի Իֆֆատի դուստրը` Լոլովա բինտ Ֆեյսալ Ալ Սաուդ արքայադուստրը հայտնի է Սաուդյան Արաբիայում կանանց կրթության բարելավմանն ուղղված պայքարով:

 

 

Saudi Arabian princess scammed and reported losses of aprox USD 36 million on property located in Tampaksiring