Թուրքիայում ԱՊՀ երկրների 16 քաղաքացի է ձերբակալվել, որոնցից 8-ը` ադրբեջանցիներ. CNN Turk

14:05 • 31.01.20

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներն ԱՊՀ քաղաքացիների են ձերբակալել, որոնք կասկածվում են կազմակերպված հանցավոր խմբավորման անդամ լինելու և տարատեսակ հանցագործությունների համար, հայտնում է CNN Turk-ը:

Տեղեկությունների համաձայն` թուրք ուժայինները ձերբակալել են 16 մարդու՝ Ռուսաստանի մեկ, Ուկրաինայի երեք, Վրաստանի չորս և Ադրբեջանի ութ քաղաքացու:

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է հրացան, 11 ատրճանակ և 222 փամփուշտ:

Նշվում է, որ բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Ստամբուլի բաժանմունք: