Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

14:43 • 01.02.20

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Դավիթ Մանուկյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից: