Մեծ Բրիտանիայում մեկ օրում վաճառվել են Brexit-ին նվիրված բոլոր ոսկյա մետաղադրամները (լուսանկարներ, տեսանյութ)

13:54 • 01.02.20

Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալուն նվիրված 50 պենսանոց ոսկյա մետաղադրամներն ամբողջովին վաճառվել են մեկ օրվա ընթացքում, հայտնում է Daily Mail պարբերականը: 

Թագավորական դրամահատարանն ուրբաթ առավոտյան 1500 նման մետաղադրամ է վաճառքի հանել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 945 ֆունտ ստերլինգ է եղել:

Բացի այդ, երկու 50 պենսանոց մետաղադրամով սահմանափակ քանակությամբ հավաքածուներն էլ են վաճառվել, որոնցից մեկը եղել է 1973 թվականին Մեծ Բրիտանիայի` Եվրոպական տնտեսական միություն մտնելու պատվին ստեղծված մետաղադրամը, մյուսը` 2020 թվականին թողարկված և Brexit-ին նվիրված մետաղադրամը: Թողարկվել է նման 5000 հավաքածու, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 30 ֆունտ ստերլինգ է եղել:

Brexit-ին նվիրված ոչ թանկարժեք մետաղից ստեղծված մետաղադրամները շրջանառության մեջ կդրվեն, հայտնում է Sky News-ը:

 

Sajid Javid, the Chancellor, unveiled the new Brexit 50p last week. It will enter circulation on Friday January 31

Solid-gold Brexit coins (left) priced at £945 each sold out by lunch time today after going on sale this morning. Also pictured are the silver coin (centre) and the 'brilliant' coin (right)