Ճապոնիայում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել. կան վիրավորներ
Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում շաբաթ օրը ոստիկանական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով NHK-ին:
Ուղղաթիռը հայտնաբերվել է բրնձի դաշտում: Երկրի փրկարարական ծառայության տվյալներով` կան վիրավորներ:
Նշվում է, որ ուղղաթիռում գտնվել է 7 մարդ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ուղղաթիռի կործանման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:










