Ուղղափառ հրեա ընտանիքին American Airlines-ի օդանավից հանել են` վատ հոտի պատճառով (լուսանկար, տեսանյութ)

13:26 • 01.02.20

Ամերիկյան American Airlines ավիաընկերության օդաչուն խնդրել է ինքնաթիռից դուրս հանել հրեա ուղղափառ ընտանիքին` նրանց վրայից եկող վատ հոտի պատճառով, հայտնում է The Times of Israel հրատարակությունը:

Հրատարակության տվյալներով` օդանավ նստելուց անմիջապես հետո բորտուղեկցորդուհիները Յեհուդա և Ջեննի Ադլեր ամուսիններին իրենց մեկուկես տարեկան դստեր հետ խնդրել են լքել օդանավը: Այս հարցում պնդել է օդաչուն, որը դժգոհել է նրանց վրայից եկող հոտից:

Զույգն իր հերթին նշել է, որ թռիչքից առաջ լոգանք է ընդունել և մոտենալով այլ ուղևորներին` հարցրել է հոտի մասին: Վերջիններս խոստովանել են, որ հոտ չեն առնում ամուսինների վրայից:

«Դրանից հետո բորտուղեկցորդն արհամարհական և ստորացուցիչ հայտարարություն է արել, որում մասնավորապես խոսվել է այն մասին, որ ուղղափառ հրեաները շաբաթը մեկ անգամ են լվացվում»,- ասվում է նյութում:

Արդյունքում ընտանիքին հեռացրել են օդանավից: Զույգը կարողացել է վերջնակետ հասնել միայն հաջորդ օդանավով:

Ամուսինները դատական հայց են ներկայացրել ավիաընկերության դեմ` նշելով, որ խտրական վերաբերմունքի են արժանացել: Ավիաընկերությունն իր հերթին նշել է, որ, այդպես վարվելով, մտածել են այլ ուղևորների հանգստի և հարմարավետության մասին:

 

Картинки по запросу "Jewish family claims kicked off plane due to religion, not body odor""