«Բրիտանացիները երբե՛ք ստրուկներ չեն լինի». ինչպես են Մեծ Բրիտանիայի բնակիչները նշել երկրի` ԵՄ կազմից դուրս գալը (տեսանյութեր)

11:22 • 01.02.20

Մեծ Բրիտանիայի բնակիչները փողոցներում և հրապարակներում մեծ շուքով նշել են երկրի` Եվրամիության կազմից պաշտոնապես դուրս գալը: Տեսանյութերը հայտնվել են սոցիալական ցանցերում:

Twitter սոցիալական կայքում Քանաթբեկ Աբդիև անունով օգտատիրոջ էջում հրապարակված տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ բրիտանական դրոշներով և Brexit-ի վերաբերյալ պաստառներով պարում և նվագում:

Համացանցում ևս մի տեսանյութ է մեծ տարածում գտել, որին կից ասվում է. «Վեսթմինսթերյան աբբայության հրապարակում Brexit-ի տոնակատարություն. մենք երգում ենք` «Բրիտանացիները երբեք-երբեք-երբեք ստրուկներ չեն լինի»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիան այս գիշեր պաշտոնապես դուրս է եկել Եվրամիության կազմից: Մինչև 2020 թվականի ավարտը կգործի անցումային ժամանակաշրջանը, այդ իսկ պատճառով միանգամից լուրջ փոփոխություններ չեն լինի: Կշարունակի գործել Եվրամիության օրենքների մեծ մասը, այդ թվում` մարդկանց ազատ տեղաշարժի մասին: Անցումային շրջանի ավարտին կողմերը պետք է ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքեն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իրադարձությանը նախորդած խոսքում մեկ անգամ ևս նշել է, որ այժմ եկել է համախմբվելու և նոր հնարավորություններից օգտվելու ժամանակը: Նա ասել է, որ իր բոլոր ուժեղ կողմերով հանդերձ ԵՄ-ն շարժվում է այն ուղղությամբ, որն այլևս հարմար չէ Մեծ Բրիտանիային:

ԵՄ-ի հայտարարությունում նշվում է, որ այժմ Մեծ Բրիտանիան լքում է Եվրամիությունը և դառնում է երրորդ կողմ: «Թեև մենք ցավում ենք, որ Մեծ Բրիտանիան հեռանում է, սակայն լիովին հարգում ենք այս որոշումն ու պատրաստ ենք շարժվել առաջ»,- գրված է հայտարարությունում:

Картинки по запросу "Празднующие Brexit британцы попали на видео""

Картинки по запросу "Празднующие Brexit британцы попали на видео""