ԱՄՆ-ում արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով
ԱՄՆ-ում արտակարգ դրություն են հայտարարել Չինաստանում տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ալեքս Ազարը: Փոխանցում է РИА Новости-ն:
«Նախագահը հրաման է ստորագրել, ըստ որի արտակարգ դրություն կհայտարարվի երկրում: Այն կսկսվի կիրակի օրվանից: Կարգելվի այն օտարերկրացիների մուտքն ԱՄՆ, որոնք վտանգ կներկայացնեն»,- ասել է նա:
Ազարը նշել է, որ խոսքն այն օտարերկրացիների մասին է, որոնք Չինաստանի տարածքում են գտնվել 14 օր առաջ կամ այս ընթացքում: Բացառություն կկազմեն ԱՄՆ-ի քաղաքացիների ընտանիքի անդամներն ու ԱՄՆ-ի մշտական բնակիչները:
«ԱՄՆ-ի այն քաղաքացիները, որոնք կվերադառնան Չինաստանից, 14 օրվա ընթացքում կլինեն հատուկ հսկողության տակ»,- հավելել է Ազարը:
Վերջին տեղեկությունների համաձայն` կորոնավիրուսի հետևանքով մահացել է 258 մարդ, վարակվածների թիվը հասել է 11100-ի:










