Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է` հասնելով 259-ի

02:43 • 01.02.20

Չինաստանի Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը կտրուկ աճել է: Ընդհանուր մահացությունների թիվը հասել է 259-ի, վարակվածների թիվը մոտ 11100 է: : Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: