Նոր մանրամասներ` Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. տեղում մահացած 5-ամյա տղայի ծնողները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

00:13 • 01.02.20

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Չանդոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է հունվար 29-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով: Քննչական բաժինը պարզել է, որ Mercedes մակնիշի 34 ZL 325 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Մանուկ Զ-ն, ով, և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Էլեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 5-ամյա Նարեկ Գ.-ն տեղում մահացել էր:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի կինն է, իսկ մահացածը՝ նրանց երեխան: Հիշեցնենք, որ Mercedes մակնիշի 34 ZL 325 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։