Թուրքիայի Էլյազիգ նահանգում 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Էլյազիգ նահանգում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել` այս անգամ 3.9 մագնիտուդ ուժգնությամբ: էպիկենտրոնը գտնվել է Սիվրիջ քաղաքի մոտակայքում, օջախը գտնվել է 6.97 կիլոմետր խորությամբ: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Էլյազիգ նահանգում հունվարի 24-ին տեղի էր ունեցել 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ցնցումները զգացվել էին նաև հարևան նահանգներում: Վերջին տվյալներով` զոհերի թիվը հասել է 41-ի, կա 1607 տուժած: 45 մարդու հաջողվել է հանել փլատակների տակից:










