Ֆլորիդայում ամենագնացով Թրամփի բնակավայր ներխուժման փորձն ահաբեկչություն չէ, ամենագնացում եղել են կանայք. ԱՄՆ-ի ոստիկանություն

02:06 • 01.02.20

Ֆլորիդայում ամենագնացով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բնակավայր ներխուժման փորձն ահաբեկչություն չի եղել: Ամենագնացում եղել է երկու կին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ԱՄՆ ոստիկանության հաղորդագրությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորիդայում անհայտ անձինք ամենագնացով փորձել են ներխուժել Թրամփի բնակավայր: Մեքենան անցել է երկու հսկիչ-անցագրային կետերն ու մոտեցել գլխավոր մուտքին: Թիկնապահները ստիպված են եղել կրակ բացել, ինչից հետո իրավախախտները փորձել են թաքնվել, բայց ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրանց:

«Ամենագնացում ահաբեկիչներ չեն եղել: Նրանք կանայք էին, որոնք այնքան արագ էին երթևեկում, որ վտանգ էին ներկայացնում շրջապատող մարդկանց, այդ թվում` իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար»,- ասել է Պալմ-Բիչ շրջանի շերիֆ Ռիկ Բրեդշնոն:

Նա հավելել է, որ կանայք մտադրություն չեն ունեցել ներխուժել Թրամփի բնակավայր: ԱՄՆ նախագահը միջադեպի պահին բնակավայրում չի եղել: