ԿԳՄՍ նախարարությունը և փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ոչ հաստատում, ոչ հերքում են վերջինիս՝ աշխատանքից ազատվելու մասին լուրերը

20:30 • 04.02.20

Մամուլում լուրեր են տարածվել, որ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Tert.am-ի հետ զրույցում և՛ ԿԳՄՍ նախարարությունից, և՛ Արևիկ Անափիոսյանը ոչ հաստատեցին, ոչ հերքեցին փոխնախարարի ազատման մասին տեղեկությունները:

Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը Արևիկ Անափիոսյանի աշխատանքից ազատման հարցին ի պատասխան ասաց. «Պաշտոնական որևէ բան այս պահին ասել չեմ կարող»:

Իսկ Արևիկ Անափիոսյանը խորհուրդ տվեց հետևել պաշտոնական լրահոսին. «Պաշտոնական ոչինչ չեմ կարող ասել»: Դիտարկմանը՝ ոչ հաստատում, ոչ հերքում եք աշխատանքից ազատման դիմում գրելու փաստը, ԿԳՄՍ փոխնախարարը պատասխանեց. «Ես առաջարկում եմ հետևել պաշտոնական լրահոսին»:

Արևիկ Անափիոսյանի՝ աշխատանքից ազատման մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը: Ըստ հրապարակման՝ Անափիոսյանը վերապատրաստման է մեկնում ԱՄՆ. «Պայմանավորվել են, որ վերապատրաստման անվան տակ հեռանա, բայց իրականում կոնֆլիկտ է եղել»,- գրել է թերթը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել նաև Լուսինե Առաքելյանը: