3,5 միլիարդ անգամ. Արիանա Գրանդեն Spotify հարթակում լսումների քանակով ռեկորդ է սահմանել
Ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Արիանա Գրանդեն առաջին կատարողն է դարձել, որի երաժշտությունը երեք տարբեր ալբոմներից 3,5 միլիարդ անգամ նվագարկվել է Spotify հոսքային աուդիոծառայությունում, հայտնում է chartdata ծառայությունը Twitter սոցիալական կայքի իր էջում:
Խոսքը My Everything, Dangerous Woman և Thank u, next երաժշտական ալբոմների մասին է:
Հունվարի վերջին երգչուհու դեմ դատական հայց էին ներկայացրել իր «7 Rings» հիթը ստեղծելու համար ռեփեր Ջոշ Սթոունի երգն օգտագործելու համար: DOT կեղծանվամբ հանդես եկող երգիչը պնդում է, որ Գրանդեն 2017-ին ստեղծված իր երգի բառերն ու ռիթմիկ պատկերն է վերցրել:
Արիանա Գրանդեի երգերը հաճախ են ռեկորդներ գրանցում Spotify ծառայությունում:
.@ArianaGrande becomes the first female artist to have three albums with over 3.5 billion streams in Spotify history (My Everything, Dangerous Woman and thank u, next).
— chart data (@chartdata) February 2, 2020










