Ես ունեմ օրինական 3 զենք, անօրինական զենք ինձ մոտ չի հայտնաբերվել․ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

15:38 • 04.02.20

18։14

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ազատ արձակվեց։ Նա հայտնեց, որ ինքն ունի 3 օրինական զենք, իր մոտ անօրինական զենք չի հայտնաբերվել։

16։12

Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։

15։59

Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու գործողությունը որևէ կապ չունի ՀՖՖ–ի հետ կապված քրգործի հետ։


15։30

Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ նախկին պաշտոնյան բերման է ենթարկվել առանց պատշաճ հիմնավորման։