Վարշավա կատարած պաշտոնական այցի ժամանակ Էմանուել Մակրոնին տեղափոխող մեքենան շարքից դուրս է եկել (լուսանկար)

17:05 • 04.02.20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սկսել է երկօրյա պաշտոնական այցը Լեհաստան: Մակրոնի առաջին հանդիպումը եղել է նախագահ Անջեյ Դուդայի հետ, որի ավարտից հետո Մակրոնի մեքենան հնարավոր չի եղել գործի դնել, գրում է Dziennik.pl հրատարակությունը:

Ամրագրված Renault Espace մեքենան, որը տեղափոխել է Ֆրանսիայի նախագահին, շարքից դուրս է եկել, և վերջինս ստիպված է եղել Վարշավայում Ֆրանսիայի դեսպանի տրամադրած Citroen C6 մեքենայով շարունակել ճանապարհը: 

 

Opancerzony Renault Espace.FR, którym Emmanuel Macron przyjechał do prezydenta Dudy uległ awarii