Պուտինն աշխատանքային ուղևորության ժամանակ կանգնեցրել է շարասյունն ու ողջունել հավաքված բնակիչներին (տեսանյութ)

23:15 • 04.02.20

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չերեպովեց քաղաք աշխատանքային ուղևորության ժամանակ կանգնեցրել է ավտոշարասյունը, որպեսզի շփվի տեղի բնակիչների հետ:

Ինչպես գրում է РИА Новости-ն, մարդիկ հավաքվել էին տեղի մթերային խանութներից մեկի մոտակա փողոցում: Պուտինն իջնելով մեքենայից մոտեցել է քաղաքացիներին և ողջունել նրանց ձեռքսեղմամբ: Պուտինը նաև մի քանի հարցի է պատասխանել, որոնք հնչեցրել են քաղաքացիները:

Միևնույն ժամանակ նախագահը դիմել է տեղի բնակիչներին և խորհուրդ տվել նրանց առավել ուշադիր լինել իրենց առողջության հանդեպ և չմրսել:  

«Չէ՞ որ կմրսեք: Ցուրտ է»,- ասել է ՌԴ առաջնորդը: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է մեքենայի մոտ: